News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ «Raiffeisen Bank»-ի համագործակցությունը կարող է շարունակվել արտահանման վարկային գործակալությունների կողմից հատկացված վարկերի միջոցով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ավստրիական «Raiffeisen Bank International» -ի գլոբալ ֆինանսավորման արտահանման խմբի ղեկավար Մարտին Զիմբյուրգերը:

 «Հարավային Կովկասի ֆինանսական շուկան մեծ չէ, սակայն աճող է: Ուստի տեսականորեն կարելի է մտածել Հայաստանի նման երկրներին այդպիսի  մեխանիզմների միջոցով վարկավորելու մասին»,-ավելացրեց նա:

Հնարավոր գործակցության մյուս ուղղությունը արտոնյալ պայմաններով զարգացման վարկերն են: Նրանց մեկի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել հունիսի 21-ին:

Նախագծի շրջանակում  «Raiffeisen Bank»-ը 5 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանի ֆինասների նախարարությանը` Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի վերանորագման համար:

Աշխատանքները կիրականացնի «Waagner-Biro Austria Stage Systems» ավստրիական ընկերությունը` տեղական ընկերությունների հետ: Նախագիծը մեկնարկել է  2012թ. մայիսին, այն նախատեսում է ավարտել 2013 թ. հունվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ