News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, հունիսի 26-ին Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ տեղի է ունեցել «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։ Այն նպատակ ուներ երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար հետեւանքների մասին։

«Վերջին 10 տարիների ընթացքում թմրանյութ օգտագործողների թիվն աշխարհում 180 միլիոնից հասել է 210 միլիոնի, ինչը մտահոգիչ է։ Հայաստանում թմրամիջոցներ օգտագործողների թիվը, համեմատած այլ երկրների հետ, այդքան մեծ չէ, սակայն մեզ մոտ էլ առկա է թմրամոլների աճի միտում, եւ նման ակցիաները նպատակ ունեն իրազեկել հանրությանը, հատկապես երիտասարդներին, թմրանյութերի կործանարար ազդեցության մասին, ինչը կնպաստի երեւույթի կանխարգելմանը»,- նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը։ Նա նաեւ մտահոգիչ համարեց այն, որ Հայաստանում թմրամոլների 40 տոկոսը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են։

Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով. «Դորիանս» խումբն իր ռոքային կատարումներով քարոզում էր զերծ մնալ թմրամիջոցներից։ Ըստ «Դորիանսի» մենակատար Գոռ Սուջյանի՝ իր համար ավելի լավ թմրանյութ, քան երաժշտությունն է, գոյություն չունի։

«Ապրել եմ ուզում» խորագրով ակցիայի ընթացքում Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողներն իրենց պատկերած նկարների միջոցով հանրության ուշադրությունն էին սեւեռում թմրամոլության հետեւանքների վրա, երեւույթ, որն աշխարհում տարեկան մոտ 200 հազար մարդու մահվան պատճառ է դառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ