News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը կարտելային համաձայնություններն են: Այս մասին, այսօր` հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Այդ խնդրի լուծումը Հայաստանի նման փոքր երկրի համար շատ բարդ է: Շուկայի փոքր լինելու պատճառով, դժվար չէ պայմանավորվել միանման գին սահմանելու հարցում: Այս խնդիրը բնորոշ է շատ փոքր երկրների եւ դրա լուծման համար պետք է նոր մեխանիզմների մասին մտածել, այդ թվում ֆինանսական ոստիկանության»,-ասաց նա:

Նրա կարծիքով, ստվերային տնտեսության դեմ պայքարի միջոցներից մեկը փոքր եւ միջին բիզնեսի աշխատանքի համար շահավետ պայմանների ստեղծումն է: «Կառավարության կողմից ձեռնարկված ճիշտ քայլերից մեկը լիցենզիոն վճարների ներդրումն է, ինչն, ըստ էության, նույնն է, ինչ պարզեցված հարկը, որը վերացվեց 2009 թվականին: Իմաստը նույնն է. դու վճարում ես ամսական ֆիքսված հարկ եւ քոզնով այլեւս ոչ ոք չի հետաքրքրվում:

Եթե հիշում եք, որ 1997-98-ին, երբ ներդրվեց պարզեցված հարկը, սկսվեց փոքր սրճարանների բումը: 2011-2002-ին այս կամ այն պատկերացումներից ելնելով սկսեցին բարդացնել այն նոր չափանիշներով. Որքան սեղան ունես, աթոռ ունես, որքան տարածք է զբաղեցնում քո սրճարանը: Այստեղից էլ ծագեցին կոռուպցիոն ռիսկեր:

Այդպիսի ռիսկեր կան նաեւ նոր համակարգում, բայց, այդուհանդերձ, բիզնեսի եւ պետության այդպիսի փոխհարաբերությունը, որը հղի է կոռուպցիոն ռիսկերով, կրճատվում է»,-նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ