News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը փորձում է օգտագործել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական կապիտալը: Այս մասին, այսօր` հունիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, ԲՀԿ-ն իր կողմն է գրավում չափավոր ընդդիմադիր ընտրազանգվածին եւ ՀԱԿ-ը, պաշտպանելով ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը, փորձում է օգտագործել այդ ուժի քաղաքական կապիտալը:

«ԲՀԿ-ն իսկապես նոր որակի քաղաքական ուժ է դարձել, որը ամեն ինչում չէ, որ համաձայն է իշխանության հետ: Բայց այդ անհամաձայնությունը ԲՀԿ-ի համար ինքնապատակ չէ: Նրանք դեմ քվեարկեցին Կառավարության 5-ամյա ծրագրին, բայց պաշտպանեցին փոքր եւ միջին բիզնեսի օգտին օրինագծերը: Ի դեպ, նույնն արեց նաեւ ՀԱԿ-ը: Խնդիրը հասարակությունում ստեղծված կարծրատիպներն են, ըստ որի միայն նրանք են ընդդիմադիր, ովքեր քննադատում են ամեն ինչ` առանց բացառության: Հիմա քաղաքական երկխոսությունը կարող է հեռանալ նման պատկերացումներից եւ նոր որակ ստանա»,-ասաց Խ. Հարությունյանը:

Նրա խոսքով, իշխանության հետ ՀԱԿ-ի երկխոսությունը բխում էր հենց ՀԱԿ-ի շահերից: «Թվում է, ՀԱԿ-ը դարձել է սեփական արմատական հայտարարությունների պատանդը եւ փորձում է հետեւել դրանց: Բայց թե որքանով են այդ քայլերը օբյեկտիվ, դա այլ հարց է: Այդ հարցի պատասխանը կարող է տալ ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցների նվազող թիվը»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ