News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում դոլարի փոխարժեքի երկօրյա անկումից հետո անորոշ վիճակ է ստեղծվել: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 26-ին արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել: Պատճառը` առաջարկի ու պահանջարկի փոխարժեքների միջեւ առաջացած խզումն է: Դոլարի պահանջարկի փոխարժեքն ավելի ցածր էր, քան երեկ ձեւավորված բորսայական միջին գինը, իսկ առաջարկինն ավելի բարձր: Այսպես` դոլարն առաջարկվել է 418 դրամով, սակայն 417 դրամից ավելի չի գնահատվել:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն ավելի հակված է բարձրանալու: Դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքների առավել տարածված միջակայքը 417-419 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոյի փոխարժեքը տատանվում է 1.25 դոլարի շրջակայքում, սակայն ավելի հակված է գերազանցելու այդ շեմը: Ռուսական միջբանկային շուկայում ռուբլին այսօր թանկացել է դոլարի նկատմամբ` 1 դոլարն արժե 32.8384 ռուբլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ