News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գլենդելում 44-ամյա հայը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, ըստ որի ինքը դանակով մի քանի հարված է հասցրել մեքենայում գտնվող տղամարդուն, ապա դուրս նետել մեքենայից` մի քանի վկաների ներկայությամբ:

Ինչպես հաղորդում է Glendale News-Press-ը, Շահեն Նորդաշյանի նկատմամբ մահափորձի մեղադրանք է առաջադրվել:

Նա եւ իր ուղեւորը ձերբակալվել են երեկոյան ժամը 23:07-ին, երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրանց մեքենան եւ գտել արյունոտ դանակը:

Ականատեսները հայտնել են, որ տեսել են, թե ինչպես Նորդաշյանը դուրս է եկել վարորդի նստատեղից եւ գնացել հետեւի նստատեղի մոտ, բռնել 51-ամյա զոհին, դուրս շպրտել փողոց ու հեռացել:

Տուժածի ձեռքերին եւ ոտքերին դանակի բազմաթիվ հարվածների վնասվածքներ են եղել, նրա ինքնությունը դեռ չի պարզվել:

Նորդաշյանը Լոս Անջելեսի շրջանի Բերբանք քաղաքի առաջին ատյանի դատարանի առաջ կկանգնի հուլիսի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ