News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գենետիկորեն ձեւափոխված բանջարեղենի սորտերից պետք չէ վախենալ, եթե հայտնի է, թե ինչ գեն է ներարկվել: Այդ մասին այսօր` հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը:

Նրա խոսքով` գենետիկորեն ձեւափոխված բանջարեղենը պետք է պարզապես մակնշվի, սակայն այդ պահանջը միշտ չէ, որ պահպանվում է: Հետեւաբար` միանշանակ չի կարելի պնդել, որ հանրապետություն չեն ներկրվում գենետիկորենն ձեւափոխված լոլիկ կամ այլ բանջարեղեն, կամ դրանց սերմերն ու սածիլները: Սակայն տիկ. Սարգսյանը վստահեցրեց, տեղական ոչ  մի սորտ գենետիկորեն ձեւափոխված չէ:

Այլ է իրավիճակը սոյայի հետ կապված, որն օգտագործվում է որպես անանսնակեր: Սարգսյանի տեղեկացմամբ` աշխարհում արտադրվող սոյայի 95%-ը գենետիկ ձեւափոխված է, հետեւաբար` մեծ է հավանականությունը, որ այդպիսիք ներկրվում են Հայաստան: Սակայն իր ղեկավարած կենտրոնում մշակվել են սոյայի «մաքուր» սորտեր, որոնց բազմացման ուղղությամ աշխատանքներ են տարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ