News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են «Ազատե´նք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական եւ գյուղական համայնքներում գործարարության զարգացմանն ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում կարտադրվեն եւ կտարածվեն կտորե պայուսակներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա կրճատել շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Երկիր մոլորակին անդառնալի վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումն այսօր  լուրջ խնդիր  է, քանի որ դրանք հարյուրավոր տարիներ չեն քայքայվում, իսկ մասնատվելու արդյունքում էլ առաջանում են մանր մասնիկներ, որոնք մնալով բնության մեջ թունավորում են հողն ու ջուրը:

Ծրագիրն իրականացվելու է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում: Առաջին փուլում նախատեսվում է կարել 1300 -1500 պայուսակ, իսկ արտադրական գործընթացում զբաղված են լինելու կանայք, ովքեր ներկայումս գործազուրկ են:

«Այս ծրագիրը երկու առումով էական նշանակություն ունի մեզ համար։ Առաջինը բնապահպանական նշանակությունն է, քանի որ մենք այն դիտարկում ենք պոլիէթիլենային տոպրակների դեմ ուղղված շարժման համատեքստում։ Երկրորդ, այս ծրագիրը գյուղի շուրջ մեկ տասնյակ կանանց ապահովում է աշխատատեղով», - նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր  տնօրեն Սերոբ Խաչատրյանը:

Նշենք, որ տարեսկզբին «ԱրմենՏել» ընկերությունը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին  երկարատեւ համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունն աջակցելու  է  Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ