News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանն, այսօր` հունիսի 27-ին, պաշտոնապես հայտարարել է հունիսի 30-ին, Ժնեւում, Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս անցմացնելու մասին եւ հրապարակել մասնակիցների կազմը:

Այսպես, ԱԳ նախարարների մակարդակով անցկացվող այդ կոնֆերանսին հրավիրված կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան), ԵՄ երկրները, ինչպես նաեւ Թուրքիան, Իրաքը, Քուվեյթը եւ Քաթարը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իրանին հրավեր չի ուղարկվել, թեեւ ավելի վաղ Անանը հայտարարել էր Իրանի մասնակցության անհրաժեշտության մասին: Նա այդուհանդերձ, նշել է, որ Իրանի մասնակցությունը հնարավոր կլինի, եթե այդ հարցում համաձայնության գան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը պնդում է, որ Իրանը եւս մասնակցի Սիրիայի ճգնաժամի լուծմանը, սակայն ԱՄՆ-ը կտրականապես դեմ է դրան:

Հրավիրյալ երկրների ցանկում չկա նաեւ Սաուդյան Արաբիան` տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ