News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունիսի սկզբին հեղեղը ծածկել է Այգեգործական ընկերության հողատարածքները, որոնք հայկական ԱԷԿ-ից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:

Հեղեղի հետեւանքով խափանվել է ոռոգման համակարգը: Հեղեղը սելավատարերից պոկել է բետոնի կտորներ եւ հեռացրել մի քանի մետր հեռու: Ջուրը քշել է նաեւ մի երեխայի, որին այնուհետ գտել են մահացած:

Նշենք, որ Այգեգործական ընկերություն անունը կրող բնակավայրում բնակվում են մոտ 100 ընտանիքներ, սակայն բնակավայրը գյուղի կարգավիճակ չունի: Այգեգործական ընկերության տարածքը ՀԱԷԿ-ի հետ միասին գտնվում է միեւնույն վարչական տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ