News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 29-ին տեղի կունենա «Բարեփոխում եւ գիտելիք» նախաձեռնության մեկնարկը եւ ուսանողական ռեֆերատների մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Այն կազմակերպել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), «Կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագիրը եւ ՀՀ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը:

Միջոցառման նպատակն է ամփոփել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսանողական ռեֆերատների մրցույթի արդյունքները եւ մրցանակներ, պատվոգրեր ու վկայագրեր հանձնել մրցույթի մասնակից ուսանողներին:  Գլխավոր մրցանակը հաղթողին կհանձնի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը:

Նույն միջոցառման շրջանակներում կազդարարվի նաեւ հանրապետության ավագ դպրոցներում ֆինանսական գիտելիքի տարածման եւ կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման «Բարեփոխում եւ գիտելիք»նախաձեռնության մեկնարկը: Այս նախաձեռնությանը աջակցում են գիտելիքի տարածման նպատակ հետապնդող եւ իրազեկման միջոցառումներ իրականցնող մի շարք պետական եւ ոչ պետական կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչները ԿՀԻԿ հիմնադրամի հետ կկնքեն համագործակցության հուշագրեր: Մասնավորապես` երկկողմ հուշագիր կկնքվի ԿՀԻԿ հիմնադրամի եւ ՀՀ Ֆինանսական հաշտարարի  գրասենյակի միջեւ, ինչպես նաեւ եռակողմ հուշագիր` ԿՀԻԿ հիմնադրամի, ՀՀ Կենտրոնական բանկի եւ ՀՀ Կրթության նախարարության միջեւ:

Միջոցառմանը հրավիրված են կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամներ, կենսաթոշակային բարեփոխմանն առնչվող գերատեսչությունների ղեկավարներ` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ՀՀ Կրթության եւ գիտության  նախարարներ,  Ազգային Ժողովի պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք, լրագրողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ