News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթին հանդիսանում է Հայաստանից Թուրքիա արտահանվող հիմնական ապրանքը: Ըստ մաքսային մարմինների ներկայացրած տեղեկատվության` 2012 թ. առաջին եռամսյակում Հայաստանից Թուրքիա է արտահանվել մոտ 200 հազ. դոլարի ապրանքներ, որից 104 հազ. դոլարը խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթի է: Մոտավորապես նույն պատկերն է նաեւ նախորդ տարիներին` Հայաստանից Թուրքիա արտահանումները փոքր ծավալներ են կազմում, ու դրա կեսից ավելին անմշակ մորթի է:

Թուրքիային բաժին է ընկնում Հայաստանից արտահանվող անմշակ մորթիների մոտ 80 տոկոսից ավելին: Մեկ անասունի անմշակ մորթին արտահանվում է 4.5 դոլար մաքսային արժեքով:

Անմշակ մորթիների արտահանումը Հայաստանից պայմանավորված է կաշվի արտադրության բացակայությամբ:

Թուրքիան այնուհետ վերամշակված կաշվի մի մասն առաքում է Հայաստան, սակայն ոչ մեծ ծավալներով: Հայկական արդյունաբերությունն առայժմ նախընտրում է կաշի ներմուծել Իտալիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ