Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դրական է գնահատում պետական ավարտական եւ միասնական քննությունների ընթացքը, իսկ արձանագրված բարձր միավորները համարում տրամաբանության սահմաններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:
«Դրական գնահատականը տրամաբանության սահմաններում է, որովհետեւ տարեցտարի քննակարգը կատարելագործվում է»,- ասաց նա` հավելելով, որ արձանագրված միավորները նաեւ մի քանի առարկաների հատվածով նախօրոք հրատարակված շտեմարանների արդյունք են, քանի որ դիմորդները երկար ժամանակ ունեցան պատրաստվելու:
Ինչ վերաբերում է բողոքարկման գործընթացին, մամուլի խոսնակի խոսքով, այն որպես այդպիսին չկայացավ: «Ունեցել ենք եզակի բողոքարկումներ, ինչը նաեւ այս քննական համակարգին է բնորոշ: Գրեթե բոլոր երկրներում, ուր այս համակարգով անցկացվում են քննություններ, «բողոքարկման փուլ», որպես այդպիսին, գոյություն չունի»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ, ամենաշատ 20-ները արձանագրվել են «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, այս առարկայի քննությունը ամենամեծն էր դիմորդների թվով: Եթե դիմորդների թվով ամենամեծ քննությունը «Հայոց լեզուն եւ գրականություն» է, ապա բացակաների թվով եւս այն առանձնացավ: Ամենաշատ բացականերն արձանագրվել են «Հայոց լեզու եւ գրականությունից», «Մաթեմատիկայից», «Անգլերենից», «Հայոց պատմությունից» եւ այլն: Ըստ միջին միավորի` ամենալավ արդյունքները դիմորդները գրանցել են «Օտար լեզուներից», մասնավորապես` իսպաներեն, պարսկերեն, իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, դրանից հետո` հայոց լեզու եւ հայ գրականություն, անգլերեն առարկաներից եւ այլն: Ամենաշատը դիմորդները «կտրվել են» մաթեմատիկայի, հայոց պատմության, հայոց լեզվի եւ հայ գրականության, ֆիզիկայի քննություններից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քիմիայից» քննությանը մասնակցել է 1455 մարդ, բացակայել է 56-ը, իսկ «Հայոց պատմությունից» մասնակցել է 3026-ը, բացակայել` 240-ը: «Քիմիա» առարկայից միջին միավորը կազմել է 10,8, 20 ստացել է ընդամենը մեկ դիմորդ: 17,5-20 միավոր ստացել է 163, 13,5-17,25 միավոր` 257, 7,5-13,25 միավոր` 659 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 376 դիմորդ: «Հայոց պատմություն» առարկայից միջին միավորը կազմել է 10-ը, 6 հոգի հավաքել է առավելագույն 20 միավոր: 17,5-20 ստացել է 207, 13,5-17,25 միավոր` 429, 7,5-13,25 միավոր` 1454 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 936 հոգի:
Անգլերենի քննությունից բացակայել է 357 դիմորդ, ներկայացել է 7816-ը, ֆրանսերենից ներկայացել է 434, բացակայել 13, գերմաներենից ներկայացել է 509, բացակայել` 12, իսպաներենից քննությանը մասնակցել է 24, իսկ քննության չի ներկայացել 1 դիմորդ, իտալերենից եւ պարսկերենից բացականեր չեն եղել, քննությանը ներկայացել են դիմում-հայտ ներկայացրած համապատասխանաբար բոլոր 4 եւ 5 դիմորդները: Անգլերենից, քննությունների արդյունքների համաձայն, միջին միավորը կազմել է 13,2, 23 դիմորդ ստացել է առավելագույն 20 միավոր, իսկ 17,5-20 միավոր ստացել է 1092 դիմորդ: 13,5-17,25` 2992, 7,5-13,25` 3097 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 635 դիմորդ Ֆրանսերենից միջին միավորը կազմել է 14, 3, առավելագույն 20 միավոր ստացել է 3 դիմորդ: 17,5-20 միավոր ստացել է 113, 13,5-17,25 միավոր` 149, 7,5-13,25 միավոր` 146 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 26 հոգի: Գերմաներենից միջին միավորը կազմել է 14,4, առավելագույն 20 միավոր ստացել է 4 հոգի: 17,5-20 միավոր ստացել է 137, 13,5-17,25 միավոր` 185, 7,5-13,25 միավոր` 165 դիմորդ, դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 հոգի: Իսպաներենից միջին միավորը կազմել է 17,9, արձանագրվել է մեկ առավելագույն 20 միավոր: Պարսկերենից եւս արձանագրվել է մեկ 20 միավոր, իսկ միջին միավորը կազմել է 16,4: Իտալերենի միջին միավորը` 15,4 է, 20 ստացող չի եղել, Ոչ իսպաներենից, ոչ իտալերենից, ոչ էլ պարսկերենից դրական միավորի շենը չհաղթահարած դիմորդներ չեն եղել:
«Մաթեմատիկայից» 20 է ստացել 77 դիմորդ, 17,5-20 միավոր ստացել է 747 դիմորդ, 13,5-17,25` 2177 դիմորդ, իսկ 7,5-13,25` 4338: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1336 դիմորդ: Մաթեմատիկա» քննության միջին գնահատականը 11,6 է: «Մաթեմատիկայի» քննությանը մասնակցել է 8598 դիմորդ, 359 հոգի բացակայել է: «Ռուսաց լեզվից» քննություն հանձնելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 1285 դիմորդ, քննությունից բացակայել է 103-ը: Հայաստանում ոչ մի 20 միավոր չի գրանցվել այս առարկայից, իսկ միջին միավորը կազմել է 10,4: «Ռուսաց լեզու» առարկայից 17,5-20 միավոր ստացել է 32, 13,5-17,25 միավոր` 206, 7,5-13,25` 684 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 260 դիմորդ: «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար դիմում-հայտ ներկայացրած 1938 աշակերտներից բացակայել է 76-ը: Այս քննությունից միջին միավորը կազմել է 11,4, ընդ որում` 17,5-20 միավոր է ստացել 149, 13,5-17,25` 492, 7,5-13,25` 851 եւ դրական միավորի շեմը չի անցել 370 դիմորդ: «Կենսաբանություն» առարկայից 20 միավոր ստացել է ընդամենը մեկ դիմորդ: «Ընդհանուր» պատմության» առարկայից քննություն հանձնելու համար դիմած 397 աշակերտներից քննությանը ներկայացել է 379-ը, այս առարկայից միջին գնահատականը կազմել է 12,2: 17,5-20 միավոր է ստացել 64, 13,5-17,25` 94, 7,5-13,25` 165 եւ դրական միավորի շեմը չի անցել 56 դիմորդ: «Ընդհանուր պատմությունից» արձանագրվել է երկու 20 միավոր: «Աշխարհագրություն» առարկայի քննությունից բացակայել է 10 դիմորդ, եւ քննությանը ներկայացել է 382-ը, այստեղ միջին միավորը 12,3 է: 17,5-20 միավոր է ստացել 41, 13,5-17,25` 124, 7,5-13,25` 180 եւ դրական միավորի շեմը չի անցել 37 դիմորդ: «Աշխարհագրություն» առարկայից եւս մեկ 20 միավոր է գրանցվել:
«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի քննության ժամանակ` 11795 դիմորդներից բացակայել է 376-ը: Այս քննությունից միջին միավորը կազմել է 13,9, 17,5-20 միավոր է ստացել 2680, 17,25` 3725, 7,5-13,25` 4379 եւ դրական միավորի շեմը չի անցել 635 դիմորդ: «Հայոց լեզու եւ գրականություն» քննությունից 20 միավոր ստացել է շուրջ 200 դիմորդ, մինչդեռ 2010թ ընդամենը երկու հոգի էր ստացել առավելագույն միավորը: Ֆիզիկայից միջինը միավորը կազմել է 12,1, 52 դիմորդ ստացել է առավելագույն 20 միավոր: 17,5-20 միավոր հավաքել են դիմորդներից 2-ը կամ նրանց 1,1 տոկոսը: 13,5-17,25 միավոր վաստակել է 9 դիմորդ կամ 4,8 տոկոսը: 7,5-13,25 միավոր ստացել են 44-ը կամ 23,5 տոկոսը: Դրական շեմը չի հաղթահարել դիմորդների 70 տոկոսը:
Կից ներկայացնում ենք ամփոփ աղյուսակը:






























