News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի քննչական բաժնում հունիսի 27-ին հարուցվել է քրեական գործ մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում ժամը 12:00-ի սահմաններում տեղի ունեցած արտակարգ պատահարի փաստով: Ինչպես Բերդ քաղաքից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն՝ երկու կամ ավելի անձանց) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը եւ օգտագործելը) հատկանիշներով:

Կատարվածի հետ կապված գյուղում տարբեր վարկածներ են շրջանառվում, չնայած որ գյուղացիները մի մարդու նման պնդում են, որ ընտանիքը եղել է հաշտ ու համերաշխ, իսկ ամուսնու կողմից կնոջը խանդելը կապում են շատ սիրելու հետ: Հարեւաններից ոմանց պատմելով վերջերս նրանց ընտանիքում վեճ է առաջացել, կինը` 51-Լիանետա Պետրոսյանը թողել եւ գնացել էր եղբոր տուն, որը իրենց տնից մի փոքր է հեռու, ու կատարվածն էլ չհանդուրժելով, Վալենտին Սարգսյանը գնացել էր նման քայլի: Կատարվածի մասին գյուղացիները իմացել են պայթյունի ձայնից, այնուհետ մտերիմ հարեւաններն են բարձրացել տուն, ու տեսել այն, ինչ կատարվել է: Ապա ժամանել են ոստիկանները:

Գյուղացիների մի մասն էլ այս ամենը ծրագրավորված էր համարում, քանի որ ըստ համագյուղացիների, 53-ամյա Վալենտին Սարգսյանը վերջին մի քանի օրը հաճախ էր այցելել ծնողների գերեզման, նրանց պատմելով, վերջինս նույնիսկ իր համար էր տեղ փորել: Նշենք, որ Վալենտին Սարգսյանը նախկինում դատվել է թմրանյութերի օգտագործման համար:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բերդի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Համլետ Պետրոսյանն ասաց, որ իրենց մոտ տեղափոխված Բորիս Պետրոսյանը, ով Վալենտին Սարգսյանի աներորդին է, տեղափոխվել է հիվանդանոց գիտակցության կորստով` կոմատոզ վիճակով եւ մինչ այս պահը վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տավուշի մարզի Նավուր գյուղում, հունիսի 27-ին, ժամը 12-ի սահմաններում, սարսափելի դեպք էր գրանցվել: Ամուսիններ Վալենտին Սարգսյանը եւ Լիանետա Պետրոսյանը կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, ինչի արդյունքում կինը գնացել է հայրական տուն, որտեղ բնակվել են եղբայրն ու նրա կինը: Զայրացած ամուսինը գնացել էր կնոջ հետեւից, հայհոյանքներ տվել, ու սպառնացել, որ կպայթեցնի իր մոտ եղած նռնակը եւ այն նետել էր աներորդու տան մեջ: Ինչի արդյունքում մահացել են ինքը` Վալենտին Սարգսյանը, կինը՝ Լիանետա Պետրոսյանը, աներորդու կինը՝ 60-ամյա Թամարա Հարությունյանը մահացել էին, իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Բերդի բժշկական կենտրոն:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները` հեղինակի

Տպել
Ամենաշատ