News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը անհրաժեշտ է Հայաստանին` Եվրամիության հետ լիարժեք գործընկերությանը հասնելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քէթրին Էշթոնը` Բյուսելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ առաջընթացն անհրաժեշտ է, եթե Հայաստանը ցանկանում է, որ ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցությունն ու տնտեսական ինտեգրումը հասնեն առավելագույն պոտենցալի», - հայտարարել է Էշթոնը:

Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի վրա տեղի ունեցող զինված բախումների առթիվ:

Ինչպես հաղորդում է ԵՄ-ի մամուլի ծառայությունը, Էշթոնը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ գործընկեր պետություններին, մեկ քայլ առաջ անել Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար` որպես խաղաղ հանգուցալուծան  հիմք:

Էշթոնը ողջունել է իշխանությունների ջանքերը` ուղղված Հայաստանում ավելի ազատ եւ մրցունակ ընտրություններ անցկացնելուն, ինչպես նաեւ կոչ արել կարգավորել մի շարք հարցեր, որպեսզի  ընտությունները լիովին համապատասխանեն միջազգային ժողովրդավարական չափանիշներին: ԵՄ-ի ներկայացուցիչը նաեւ կոչ է արել Հայաստանին շարունակել մարդու իրավունքերի եւ ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ