News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Այն , որ ներկայացվում է, թե ԲՀԿ-ն Քոչարյանից հեռու է, դա նրանց համար է, ովքեր ուզում են հավատալ դրան:  Իսկ այն դիտարկումը,  թե նման տեսակետը չպաշտպանողները պաշտպանում են Ս. Սարգսյանին` պարզագույն շանտաժ է քաղաքական դաշտի նկատմամբ»:  Այդ մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԲՀԿ-ի հետեւում տեսնելը հետապնդում է Սերժ Սարգսյանին չարյաց փոքրագույնը ներկայացնելու նպատակը:

«Ես ՀՀ հետագա զարգացումը դիտում եմ այս երեք  նախագահների տիրույթից դուրս, ինչը, ցավոք սրտի, չի լինում: Չեմ ուզում կտրուկ գնահատականներ տալ, նրանք ծանր ժամանակներում են ղեկավարել եւ ունեն լավ գործեր, կարելի է դրական գնահատականներ տալ, կան նաեւ թերություններ: Բայց արդյունքում մենք ունենք այն ՀՀ-ն, որն այսօր հայաթափվում եւ ավելի է աղքատացվում: Իսկ ՀԱԿ-ը գտնում է, որ Հայաստանի փրկությունն այս երեք  նախագահներից երկուսի միավորումն է մեկի դեմ, կարեւոր չէ, թե ով է լինելու իրենց հետ»,- ավելացրել է Ռ. Հակոբյանը»,-  գրում է «168 ժամը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ