News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի լեռնաարդյունաբերական տարածաշրջանների մոտակայքում պատրաստված մեղրի մեջ որոշ մետաղներ գերազանցում են  սահմանային թույլատրելի խտությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի եւ երկրաքիմիայի բաժնի աշխատակից Օլգա Բելյաեւան` ներկայացնելով մեղրի նմուշի 2011թ. տարեկան անալիզի արդյունքները:

Մեղրի երկու նմուշներում նկատվել է ԴԴՏ, որը սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է 20-18 անգամ: Նմուշները վերցվել են Արագածոտնի եւ Գեղարքունիքի  մարզերից, որտեղ կարող էր կիրառվել պրեպարատը:

«Մեղրը առանձնահատուկ է նրանով, որ ամենօրյա օգտագործման սննդամթերք չէ: Հիմնականում օգտագործվում է, երբ օրգանիզմը թույլ է, օրինակ, հիվանադություններց հետո: Հետեւաբար, վտանգավոր տարրերի առկայությունը դրանում կարող է ավելի մեծ ազդեցություն թողնել»,-բացատրեց Բելյաեւան:

Ըստ նրա` իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ հայկական մեղրի մեջ շատ ցածր է  կալցիումի պարունակությունը: Մնացած միկրոտարրերի բաղադրությունը մոտ է միջինին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ