News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունիսի 28-ին, Մարտակերտի շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը Մարտակերտի ազատագրումը որակել է որպես մեր ազգային-ազատագրական պայքարի կարեւորագույն ռազմական եւ քաղաքական հաղթանակներից մեկը:

Այնուհետեւ նա պետական պարգեւներ է հանձնել Արցախյան ազատամարտի մի խումբ ազատամարտիկների:

Տոնական միջոցառումներին մասնակցել են Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ եւ կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից ու արտերկրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ