News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 3-ին շարունակելու է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը: Հայցի քննությունը կասեցվել էր հունիսի 15-ին` դա պատճառաբանելով գործի շրջանակներում պետական իրավասու մարմիններից լրացուցիչ նյութերի եւ տեղեկատվության ձեռքբերման ու համապատասխան ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի` հունիսի 28-ին կայացրած աշխատակարգային որոշման մեջ ասվում է, որ հուլիսի 3-ին` ժամը 10-ին, կվերսկսվի 2012 թ.-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թ.7 ընտրատարածքից պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի վարույթը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՍԴ-ին` խնդրելով չեղյալ հայտարարել Երեւանի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգող մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները:

Թիվ 7 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել գործարար Սամվել Ալեքսանյանը` 19 հազար 808 քվեով, Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական տվյալներով, ստացել էր 9 հազար 437 ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ