News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում, այսօր` հունիսի 29-ին, նշում են Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը:

Ավանդույթի համաձայն, անհայտ կորած ազատամարտիկների հարազատները, հասարակական կազմակերպությունների եւ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչները կայցելեն «Եռաբլուր» պանթեոն, որտեղ տեղի կունենա ծաղիկներ դնելու արարողություն:

Բացի այդ, Կամերային երաժշտության տանը նախատեսված է միջոցառում` նվիրված անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին:

Մինչ օրս Հայաստանից եւ Արցախից անհայտ կորած է համարվում շուրջ հազար ազատամարտիկ, որոնցից 200-ից ավելին Հայաստանից են, 700-ից ավելին` Ղարաբաղից:

Նշենք, որ Հայաստանը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշում է երկու անգամ` օգոստոսի 30-ին եւ հունիսի 29-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ