News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոչ հարիր պահվածքի համար ոստիկանության համակարգից երեք աշխատակից է հեռացվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով համակարգից հեռացվել են ոստիկանության Երեւանի վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի աշխատակիցներ, մայոր Արա Կիրակոսյանը, մայոր Դերենիկ Բալեյանը եւ ավագ, վարորդ Արմեն Ալեքսանյանը:

Նրանք երեկ` հունիսի 27-ին ալկոհոլի ազդեցության տակ ծեծի էին ենթարկել Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող Սուրբ Աստվածամայր եկեղեցու պահակին:

Հարուցված քրգործի շրջանակներում Ա.Կիրակոսյանն ու Ա.Ալեքսանյանը ձերբակալվել են, իսկ Դ. Բալեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ա.Կիրակոսյանը ոստիկանական համակարգում էր 1994 թվականից, Դ.Բալեյանը` 1985 թվականից, Ա.Ալեքսանյանը` 1996 թվականից:

Մեր տեղեկություններով, նրանք վիճել են մոմ վաճառողի հետ, թե ինչու է վաճառում մոմերը, դրանք պետք է անվճար հատկացվեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ