News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Ազգային անվտանգության ծառայության հրահանգով ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն երեկվանից «Սիվիլիթաս» հիմնադրամում սկսել է ստուգումներ իրականացնել: Հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը հայտնեց. «ՊԵԿ-ից եկել եւ գնացել են հաշվապահական բաժին, քանի որ այնտեղ են մեր փաստաթղթերը»:

Տեղեկացնենք, որ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սիվիլիթաս»-ում իրականացնում է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում:

Նրանք երեկ պահանջել են հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008-ի մայիսից: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հիմնադրամին կասկածում է փողեր լվանալու եւ հարկային պարտավորություններից խուսափելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ