News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սննդի անվտանգության հարցը չափազանց մտահոգիչ է դառնում հատկապես ամռան ամիսներին, քանի որ մի շարք վիրուսներ հենց այս շրջանում են գլուխ բարձրացնում: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը:

««Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով` վատ սննդի ու աղտոտված օդի հետեւանքով է, որ շատ հիվանդություններ` ի դեմս ինսուլտի, ինֆարկտի, քաղցկեղի, երիտասարդացել եւ նույնիսկ մանկացել են, իսկ ալերգիան հասել է բավական բարձր տոկոսի:
Ըստ մասնագետի` ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է սնունդն արտադրվում, տեղափոխվում եւ հասցվում սպառողին:
Ընկրակցության մարքեթինգի եւ մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը, անդրադառնալով «հացի խնդրին»` նշեց, որ հացի արտադրանքի մոտ 1/3-ը անհայտ ծագման է: Գերխնդիր է նաեւ հացի մակնշոմը, որը շատ դեպքերում բացակայում է, եւ պարզ չէ, թե ում արտադրանքն է: «Խնդիրն այն է, որ հացի արտադրոթյան մեջ շատ են օտագործվում սինթետիկ նյութեր (օրինակ` հացի փքեցման համար), ինչը քաղցկեղածին է»,- գրում է «Հայացքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ