News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Ինչպես NEWS.am–ին հայտնեցին  նախագահի մամուլի ծառայությունում, զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցության ընդլայնմանը, Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Հայաստանում համապարփակ բարեփոխումների իրականացմանը, ներքաղաքական միջավայրին, մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Զրույցի ընթացքում կարեւորվել է միջխորհրդարանական մարմիններում ՀՀԿ պատգամավորների անդամակցությունը ԵԺԿ խմբակցություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ