News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի ազդեցիկ պատգամավոր Հովարդ Բերմանի կողմից առաջարկված Կոնգրեսի անհանգստությանն ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին հանել է ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից, որն ալիեւյան վարչակարգի կողմից կարող է օգտագործվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա գրոհելիս: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Պետքարտուղար Քլինթոնի այս որոշումը հայ ժողովրդի եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շահերից է բխում»,- ասել է կոնգրեսական Բերմանը` հունիսի 27-ին ԱՄՆ պետքարտուղարության ծանուցումն ստանալուց հետո:

«Կցանկանայինք շնորհակալությոն հայտնել կոնգրեսական Բերմանին անհապաղ ձեռնարկած գործողություններիի համար», - ասել է Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Քեյթ Նահապետյանն ու հավելել. «Ադրբեջանին ռազմամթերք վաճառելը ծառայում է միայն Ադրբեջանի ռազմատենչ կառավարության սպառազինմանը, որի սպառնալիքները եւ հարձակողական գործողությունները ընդհատում են ղարաբաղյան խաղաղ կարգավորման եւ ընդհանրապես, տարածաշրջանի կայունացման գործընթացը»:

Հիշեցնենք, մայիսի 29-ին Պետքարտուղար Քլինթոնին ուղղված նամակում կոնգրեսական Բերմանն անհանգստություն էր հայտնել Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու կապակցությամբ` նշելով, որ դա կկիրառվի Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ