News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ն, կազմակերպությունից հեռանալու Ուզբեկստանի որոշման վերաբերյալ իր դիրքորոշումը կմշակի այն բանից հետո, երբ նրա կազմում ընդգրկված երկրները իրավական գնահատական կտան: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունից:

«Ուզբեկստանի ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ի քարտուղարությանը բողոքի նոտայով տեղեկացրել է կազմակերպության գործունեությանը իր մասնակցությունը դադարեցնելու որոշման մասին: Այժմ տրվում է Ուզբեկստանի տվյալ որոշման իրավական գնահատականը», - «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ԱԳՆ-ից: Այդ գնահատականից ելնելով` կմշակվի անդամ-երկրների համատեղ դիրքորոշումը:

Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի քարտուղարություն կազմակերպության գործունեությանը իր մասնակցությունը դադարեցնելու որոշման մասին նոտա է ներկայացրել: Այնուհետեւ այդ տեղեկատվությունը հաստատեց ՀԱՊԿ-ի քարտուղարությունը:

Ուզբեկստանն ավելի վաղ արդեն դուրս եկել էր ՀԱՊԿ-ից. 1999թ. Տաշքենդը հրաժարվել էր երկարացնել պայմանագիրը, այնինչ 2006թ. կրկին վերականգնել էր անդամությունը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը  (ՀԱՊ) ստորագրվել է  1992թ. մայիսի 15-ին: Համաձայնագիրը ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի իրավունք է տալիս ցանկացած պահի լքել կազմակերպությունը:  Ուզբեկստանի անդամությունը դադարեցվելուց հետո ՀԱՊԿ-ի անդամներ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ