News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է Կրկեսային գործիչների հայկական միջազգային միություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, կրկեսային գործիչների միության ղեկավար Սոս Պետրոսյանը:

Նա նշեց, որ նման միություն ստեղծելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ շրջում էր տարբեր երկրներում եւ կրկեսի աշխարհասփյուռ հայ մասնագետները խնդրում էին միավորել իրենց մեկ միության մեջ:

Կրկեսային գործիչների միությունը կունենա կանոնադրություն, կմշակի ծրագիր: Միության առաջին գործը կլինի 2013թ արդեն վերանորոգված կրկեսի բացման արարողությանը պատրաստվելը, կնախապատրաստվեն 2014թ Լեոնիդ Ենիգիբարյանի անվան կրկեսային մրցույթ կազմակերպելուն:

Միությանը կարող են անդամակցել կրկեսի ասպարեզում ներգրավված հայերը՝ աշխարհի բոլոր անկյուններից: «Միությունը խթան կհանդիսանա կրկեսային արվեստի զարգացմանը»,- ասաց նա:

Սոս Պետրոսյանը նշեց, որ համատեղ աշխատանքը կնպաստի հայկական կրկեսի վերակենդանացմանը, թւոյլ կտա վերստին պահանջված լինել համաշխարհային մասշտաբով եւ կաշխուժացնի Երեւանի կրկեսի համագործակվությունը աշխարհի այլ կրկեսյաին թտարոնների հետ:

Կրկեսային գործիչների միությունը կունենա երկու մանսաճյուողում, Մոսկվայում մասնաճյուղի ղեկավարը կլինի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայել Բաղդասարովը, իսկ Ֆրանկֆուրտի մասնաճյուղը կղեկավարի իր որդին, ով ընտանիքով այնտեղ է ապրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ