News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շուտով, մոտ տասը օրից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այս պահին գտնվում է Ստեփանակերտում:

Նրա խոսքով, ինքը ԼՂՀ նախագահ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: 

«Մտքեր փոխանակեցինք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ: Արցախի ղեկավարության հետ մշտական խորհդատվություններ են անցկացնում նաեւ եռանախագահները:

Ես կցանկակայի եւս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում: Հիշեցնեմ նաեւ, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, մենք արդեն հնչեցրել էինք. Հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականպես համաձայնեցված առանց Լեռնային Ղարաբաղի հավանության: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցության»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ