News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության պատվերն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարտվել է Դինքի եղբորը՝ Խոսրով Դինքին սպառնալու համար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը դատապարտել է Օգյուն Սամասթին 600 լիրա տուգանքի՝ Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերից մեկի ժամանակ Խոսրով Դինքին ուղղված. «5 տարի հետո կտեսնվենք» սպառնալից արտահայտության համար։

Նշենք, որ Անչափահասների գործերով դատարանը Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ