News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԴՊԾ ակադեմիայի ազգային հողի վրա հանցագործություն կատարած 12 այսպես կոչված «Օռլովյան պարտիզանների» գործով դատավարությունը հունիսի 28-ին ավարտվել է անսպասելի մեղմ դատավճռով: Նրանց նեոնացիստների ավազակախումբ չեն ճանաչել:

Ինչպես հիշեցնում է «Կոմերսանտը», խմբի կատարած ամենադաժան հանցանքը տեղի է ունեցել 2010թ. օգոստոսի 9-ին` Քաղաքի օրը, երբ պայթյուն էր որոտացել կովկասցիներին պատկանող «Ինդիրա» սրճարանոմ: Ահաբեկչության հետեւանքով չորս մարդ տուժել էր, հանցանքի վայրում թռուցիկներ էին տարածել  «Օռլովյան պարտիզանների կոչով»:

Բացի այդ, 2010թ. ձմռանը խմբավորման անդամները ազգային ատելության հողի վրա սպանել էին Հայաստանի քաղաքացի Սամվել Նգոյանին եւ վերակենդանացման բաժանմունք ուղարկել  նրա ազգականին` նրանց կասկածելով թմրանյութերի առեւտրի մեջ:
Նգոյանի մահը պաշտպանությունը որակել է որպես մարմնական ծանր վնասվածքներ պատճառել, իսկ սրճարանի պայթյունը` որպես խուլիգանություն:

Արդյունքում փաստաբանները մասնակի հաղթանակ են տարել: Դատարանը ավազակախմբի գործողություններում ոչ խտրական վերաբերմունք, ոչ ավազակություն չեն հայտնաբերել: Պաշտպանության իրավացիությունն ընդունվել էր նաեւ Նգոյանի սպանության պարագայում, որին սկզբում կրակել էին «Օս» ատրճանակից, հետո դանակահարել:

Դատավճիռը հրապարակելիս գրեթե յուրաքանչյուր էպիզոդի համար դատարանը մատնանշում էր, որ հանցագործությունները բխել են կովկասցիների եւ ուժային կառույցների աշխատակիցների նկատմամբ ատելությունից, բայց դա համարել են միայն ծանրացուցիչ հանգամանք, գրում է թերթը:

Արդյունքում ամենախիստը Իլյա Բագրովի` հայերի վրա հարձակման գլխավոր մեղադրյալի պատիժն է եղել: Նա 16 տարվա գաղութի է դատապարտվել` մեղադրող կողմի պահանջած 21 տարվա փոխարեն:

Թերթը հայտնում է, որ որոշ մեղադրյալներ  ոչ մեծ ժամկետներ են ստացել, որոնք արդեն հասցրել են կրել բանտում, եւ ազատվել են դատարանի դահլիճում: Նրանց շարքում հատուկ ծառայության նախկին լեյտենանտ Դմիտրի Կալյոնովն էր, որը դատարանի դահլիճից հեռացել է ՕՄՕՆ-ի պաշտպանության ներքո, քանի որ զգուշացել է Նգոյանի հարազատների հարձակումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ