News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, այսօր` հունիսի 29-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպան Ռեիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանքեր կներդնի ավելի ամրապնդելու հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնույթ համագործակցությունը:

Մուհամմադ Ռեիսին նշել է, որ Իրանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը եւ վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորին կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային փոխգործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ