News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հետ անմիջական շփումների բացակայությունը դժվարացնում է անհայտ կորածների որոնման գործընթացը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` «Եռաբլուր» հուշահամալիր կատարած այցելության ժամանակ: Հիշեցնենք, որ հունիսի 29-ը Հայաստանում Անհետ կորած ազատամարտիկների` ղարաբաղյան պատերազմի կամավորների  հիշատակի օրն է:

«Այսօրվա դրությամբ մենք տվյալներ կարող ենք ստանալ միայն միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այդ աշխատանքը շատ դանդաղ է ընթանում», - նշել է նախարարը: Պատասխանելով  «Արաբո» ու «Արծիվ» ջոկատների մարտիկների հուղարկավորման վայրի վերաբերյալ հարցին` Սեյրան Օհանյանը նշել է, որ ունեցած տվյալները ճշտելը շատ դժվար է: «Հակառակ կողմից այդ տվյալները հերքում են, իսկ տարածքները, որոնց մասին խոսվում է, մեր դիրքերից դուրս են: Առաջ գնալ եւ այնտեղ աշխատանք տանել, նշանակում է ռազմական գործողություններ սկսել: Այդ պատճառով էլ այդ հարցն այժմ սառեցվել է: Սակայն մենք կփորձենք աշխատել այդ ուղղությամբ»:

Խոսքը «Արաբո» ու «Արծիվ» ջոկատների ընկած մարտիկների մասին է, որոնք մինչեւ 2008 թվականի ամառն անհայտ կորած էին համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ