News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությունում հունիսի 28-ին, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան`ստորագրվել են ընկերության ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները եւ հաստատվել հրապարակման համար:

Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ստուգումն իրականացվել է  աշխարհի խոշորագույն հաշվապահական եւ աուդիտորական ընկերությունների քառյակի՝ «Big Four»-ի մեջ ընդգրկված «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության դուստր կազմակերպության՝ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ կողմից:

Անկախ աուդիտորական եզրակացության համաձայն, ամփոփված համախմբված ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով համապատասխանում են համախմբված ֆինանսական հաշվետվություններին, որոնց վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը արտահայտել է իր դրական  կարծիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ