News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի բողոքարկիչ դատարանն ուժի մեջ է թողել Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին վրացական քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: 

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», Իվանիշվիլին կարող է բողոքարկիչ դատարանի որոշումը բողոքարկել Վրաստանի Գերագույն դատարանում: Դատարանի որոշումն Իվանիշվիլիի փաստաբանները կստանան 14 օրվա ընթացքում, իսկ հետո 21 օրվա ընթացքում նրանք կարող են այն բողոքարկել ԳԴ-ում:

Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին զրկվել էր վրացական քաղաքացիությունից 2011 թվականի հոկտեմբերին` Վրաստանի նախագահի հրահանգով` իր քաղաքական առաջին հայտարարություններից մի քանի օր անց: 2011 թվականի դեկտեմբերի վերջին Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում էր կայացրել Իվանիշվիլիի կնոջ` Եկատերինա Խվեդելիձեի քաղաքացիության վերականգնման վերաբերյալ, սակայն անձամբ օլիգարխի նկատմամբ հրահանգն ուժի մեջ էր մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ