News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություները չեն մարսել զանգվածային ընտրակեղծիքները` 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ադ մասին, այսօր` հունիսի 29-ին, մամուլի ասուլիսում ասաց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով միջազգային հանրության գնահատականները:

Նրա խոսքով, ընտրություններից առաջ նշվում էր դոնորական կոնֆերանսի կազմակերպման մասին` Հայաստանին 2 մլրդ դոլարի աջակցության համար, ընդ որում ԵՄ-ն այդ ծրագիրը կապում էր ընտրությունների ժողովրդավարական ընթացքն ապահովելու հետ:

Այդ կապակցությամբ նա հիշեցրեց, որ հունիսի 26-ին հրապարակվեց ԵԱՀԿ-ի վերջնական զեկույցը Հայատանի ընտրութունների վերաբերյալ, որտեղ նշվել է, որ դրանք հակասել են ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններին: Դրանից հետո Եվրամիության` արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հաղոդագրություն է տարածել, որտեղ նշվում էր Հայաստանում ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Դրան հաջորդել են ԵՄ-ի` ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հանձնակատար ներկայացուցիչ Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունները դոնորական համաժողովը հետաձգելու մասին:

Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ ԵՄ-ն Հայաստանից սպասում է հստակ բարեփոխումներ, խոսքը նաեւ Ղարաբաղի հարցում զարգացումների մասին է, ինչպես նաեւ` մինչեւ նախագահական ընտրություններն ընտրական խնդիրների լուծման մասին: «Եթե սա թարգմանենք դիվանագիտական լեզվից սովորականի, ապա կստացվի, որ Հայաստանի իշխանությունները խոստացան անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, ինչը տեղի չի ունեցել: Այժմ ԵՄ-ն առաջ է բերում երկու նոր պայման` արագացնել ԼՂ հակամարտության լուծումը եւ հաղթահարել ընտրությունների ժամանակ արձանագրված թերությունները: Հայաստանը տապալեց քննությունը միջազգային ժողովրդավարական հանրության առջեւ: Հայաստանի իշխանությունները չեն մարել զանգվածային կեղծիքները, որոնք տեղի են ունեցել 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - ասաց Լ. Զուրաբյանը:

Նրա խոսքով, չի կարելի մեղադրել Եվրամիությանը, որոհետեւ ոչ ոք չի կարող այդպիսի գումար տրամադրել մի իշխանության, որը չի ընտրվել ժողովրդի կողմից եւ հաշվետու չէ նրան: «Բոլորի համար պարզ է, որ կեղծիքների ճանապարհով իշխանության հասած կառավարությունն այդ միջոցները կմսխի կամ կգողանա», - ավելացրեց նա: Այդ ենթատեքստում ԵՄ-ի` համաժողովը հետաձգելու որոշումը Զուրաբյանը համարեց բնական` հաշվի առնելով ԵԱՀԿ-ի գնահատակաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ