News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լատվիան հինգշաբթի օրը դարձավ 100-րդ երկիրը, որը Հիլարի Քլինթոնն այցելել է որպես ԱՄՆ պետքարտուղար: Ինչպես հաղորդում է PolicyMic-ը, այս ամսվա սկզբին Քլինթոնը գերազանցել է Մադլեն Օլբրայթի ռեկորդը, ով պետքարտուղարի կարգավիճակով այցելել էր 96 երկիր:

Քլինթոնը PolicyMic կայքին է ուղարկել իր 100 լուսանկարները, որոնք արվել են իր արտասահմանում եղած ժամանակ:

NEWS.am-ը ներկայացնում է դրանցից մի քանիսն` իրենց մեկնաբանություններով:

Գերմանիա

«Հաջող փորձ է, Անգելա, բայց քո սանրվածքն այնքան նախաճգնաժամային է»:

Աֆղանստան

«Ձեւ արա, որ դու Քաբուլում չես: Ձեւ արա, որ դու Քաբուլում չես: Ձեւ արա, որ դու Քաբուլում չես»:

Չինաստան

«Տանել չեմ կարողանում պարտքեր հավաքողների հետ հանդիպումները»:

Եգիպտոս

«Դուք այստեղի՞ց եք ուզում կախել Հոսնիին»:

Իսրայել

«Կարծում եմ, Բիբին հենց նոր հոտ հանեց»:

Հնդկաստան

«Սա Հնդկաստա՞նն է, թե՞ Սան-Ֆրանցիսկոն»:

Մեծ Բրիտանիա

«Լավ կացարան է: Տեսնում եմ, կոշտ տնտեսման միջոցառումները Դոունինգ սթրիթ չեն հասել»:

Քենիա

«Դուք ճանաչո՞ւմ եք իմ բոսին»:

Հարավային Աֆրիկա

«Սպասեք. Մանդելան դեռ ո՞ղջ է»:

Լիբիա

«Հուսով եմ, այստեղ սա նույն բանն է նշանակում, ինչ Ամերիկայում»

Էլ Սալվադոր

«Եթե ես չուտեմ դա, իմ ամուսինը կուտի: Խոստանում եմ»

Իրաք

«Այն երիտասարդը պատրստվում է մեզ վրա կոշի՞կ նետել»

Լիբանան

«Կձեւացնեմ, թե այդ ահավոր դիմանկարն այնտեղ չէ»:

Մեքսիկա

«Տեր Հայր, ինձ իսկապես դուր է գալիս, թե ինչպես է ստացվել իմ դիմանկարը»

Թրինիդադ եւ Թոբագո

«Կանաչ շորով այն կինը դեռ այնտե՞ղ է»:

Հարավային Կորեա

«Կարծում էի, կարմիր Հյուսիսում են կրում»:

Ինդոնեզիա

«Անջելինան բոլորդ կտանի Ամերիկա»:

Չեխիա

«Վաթարագույն ընդունելությունը, որին երբեւէ մասնակցել եմ»:

Ֆրանսիա

«Այսպես, պարտվեցիր սոցիալիստին: Միացիր ակումբին»:

Ղրղըզստան

«Մենք խոստանում ենք ավելացնել ձայնավորների արտահանումը հնարավորինս շուտ»:

Բահրեյն

«Ես սեքսուլ եմ, եւ ես դա գիտեմ»:

Կոսովո

«Մեծ քույրը հետեւում է ձեզ»:

Ուկրաինա

«Ուզում եմ ասել,  ուկրիանցուն եւ ռուսին կողք կողքի կանգնեցրեք, եւ ես չեմ կարող ասել` ով-ով է»:

Պապուա-Նոր Գվինեա

«Արդյո՞ք մի տեսակ շատ չեմ հանգնված»:

Ավստրալիա

«Հերիք է ճամարտակեք: Որտե՞ղ են կենգուրուները»

Ադրբեջան

«Դուք երբեմն գրկախառնության կարիք ունենո՞ւմ եք»

Հայաստան

«Ես ձեզ ասացի, ոչ մի հարց իմ տեսքի մասին»

Վրաստան

«Ցավոք, այս նախկին սովետական հանրապետությունն ավելի լավ վիճակում է , քան մեր Ջորջիան»

Կոլումբիա

«Յոլո. աղջիկներ, ձեզ հարկավոր է հանդիպել գաղտնի ծառայություններում աշխատող իմ որոշ ընկերների հետ»

Բարբադոս

«Հերիք է լեզվին տաք: Որտե՞ղ է լողափը»

Բրազիլիա

«Գաղտնաբա՞ռ: Ինձ հազար տարի պետք չէ այդ հոտած գաղտնաբառը»:

Սաուդյան Արաբիա

«Տղաներ, դուք տեղյա՞կ եք, որ դրսում 110 աստիճան է»:

Հորդանան

«Այդ ժամանակ ես հարցրեցի. «Բիլ, իսկ իմ պահանջմունքնե՞րը»

Տաջիկստան

«Ես կրկին հարցնում եմ` ի՞նչ արժե այս գորգը»

Հունաստան

«Եթե ձեր տնտեսությունն էլ այսքան գրավիչ լիներ...»

Զամբիա

«Ես ինձ մի տեսակ անհարմար եմ զգում: Հարկավոր էր վերցնել Բոների արեւայրուքի սփրեյը»

Եթովպիա

«Եվ այդ ժամանակ նա հասկացավ... կանչը տնից էր գալիս»

Իտալիա

«Ձեզնից ո՞վ է ոտքիս դիպչում»:

Տոգո

«Ոչ մի ինքնագիր»

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ