News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն այցելել է Ստեփանավան եւ պատմել իր այցելությունից տպավորություների մասին իր տեսաբլոգում: Նրան դիմավորել են կինը` Լիբբին, դուստրը` Սառան եւ նրա ընկեր Ջեյմին, որը Հայաստան է եկել ԱՄՆ-ից:

«Ստեփանավանի եւ նրա շրջակայքի այցելությունը մեզ համար կրկին բացահայտեց Հայաստանի հսկայական տուրիստական ներուժը:

Տուրիզմը հայ-ամերիկյան համագործակցության առաջնային ուղղությունն է», - ընդգծել է դեսպանը` վստահություն հայտնելով, որ Հայաստանը կարող է ավելի եւ ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունել իր պատմական հուշարձանների եւ չքնաղ բնության շնորհիվ:

Հեֆերնը նաեւ ցույց է տվել էկոտուրիզմի ներդրումների մեծ հնարավորությունները:

Հեֆերնի ընտանիքի բոլոր անդամները իրենց տպավորություններն են կիսել: Ինքը`դեսպանը նշել է, որ նրան` որպես թռչուններին հետեւելու սիրահարի, հիացրեց Ստեփանավանի թռչունների պոպուլյացիան: Նրա կինը` Լիբբին, ասել է որ ճանապարորդելով Հայաստանում` նա գնում է մեղրի տարբեր տեսակներ, իսկ Ստեփանավանում իր համար նոր տեսակ է բացահայտել: Ինչ վերաբերում է Սառային, ապա նրան բոլորից շատ դուր են եկել Հայաստանի շուկաները` մրգի եւ բանջարեղենի բազմազանությամբ, հատկապես հայկական չիրը: Իսկ ահա նրա ընկեր Ջեյմին բոլորից շատ սիրում է ընկերների հետ խորոված անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ