News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը երեկ հաստատել է, որ Ծառուկյանը օդանավակայանում ճանապարհել, իսկ այնուհետեւ դիմավորել է Սերժ Սարգսյանին` Բելգիա մեկնելիս եւ վերադառնալիս: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

««Դա պետական արարողակարգային ընթացակարգ է, երբ անվտանգության խորհրդի անդամը դիմավորում եւ ճանապարհում է երկրի նախագահին, եւ հատուկ ենթատեքստեր պետք չէ որոնել»,- ասել է խոսնակը:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ հիշեցրել է, որ երբ Կարեն Դեմիրճյանը Աժ նախագահ էր, եւ արարողակարգը նույնն էր պահանջում, նա երբեք դա չի արել` այդ կերպ ցույց տալով իր ընդդիմադիր կեցվածքը»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ