News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան զինվորականները հաստատել են իսրայելական լրատվամիջոցների տեղեկությունները` աշնանը պլանավորված համատեղ զորավարժությունների մասին: ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Մարթին Դեմփսին տեղեկացրել է խոշոր համատեղ զորավարժությունների մասին, որի կոնկրետ ժամկետը կհայտարարվի առաջիկայում:

Ավելի վաղ զորավարժություններն Իսրայելում հետաձգվել էին` Իրանի միջուկային խնդրի շուրջ իրավիճակը չսրելու համար:

Հաղորդվում է, որ հոկտեմբեր-նոյեմբերին անցկացվող այդ զորավարժություններն ամենախոշորն են լինելու հրեական պետության պատմության մեջ, որին մասնակցելու է բարեկամ բանակների մինչեւ 10 հազ. զինծառայող:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Կուրսորը», վարժանքների ժամանակ Իրանի եւ Սիրիայի կողմից Իսրայելի նկատմամբ օդային հարձակման իրավիճակ կներկայացվի: Իսրայելական կողմը կցուցադրի հակահրթիռային նորացված համալիրը, որն ստեղծվել է  ամերիկյան ընկերություննեի մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ