News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում 2011-ի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին գործով հերթական դատական նիստին նոր զարգացում է տեղի ունեցել։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ դատարանը որոշում է կայացրել դատական գործ հարուցել Սեւակի անմիջական հրամանատար Սաբրեթին Էրսոզի դեմ՝ անփութության եւ ծառայողական դիրքը չարաշահելու մեղադրանքով։  Դատարանը որոշում է կայացրել նաեւ հրամանատարի դեմ դատական գործը միացնել Սեւակի սպանության գործին։

Դատարանի նախագահը նշել է, որ սպասում են՝ որոշ վկաների համար հրահանգներին, Սեւակ եւ Քվանչի միջեւ սպանությունից առաջ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններին, Սեւակի հրամանատարի եւ Քվանչ Աղաօղլուի՝ դատարան ներկայանալուն, ուստի դատական նիստը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 7-ը։

Սեւակի մայրը՝ Անի Բալըքչըն դատարանում նշել է, որ անվճար կրթություն պահանջողներին բանտ են նետում, իսկ իր որդուն սպանողն ազատության մեջ է։ Այդ հայտարարությանն արձագանքել է դատարանի նախագահը՝ շեշտելով, թե անվճար կրթություն պահանջողներին իրենք չեն ձերբակալել։

Նշենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։

Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում,  հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է  իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ