News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրացի պատգամավոր Ջոնդի Բագատուրիան, այսօր` հունիսի 30-ին, Բաթումիում թուրքական ազդեցության ուժեղացման դեմ ուղղված բողոքի ակցիա է կազմակերպել: Նա բոլոր ընդդիմադիրներին առաջարկել է աջակցել նախաձեռնությանը: «Սա մեր քաղաքացիական բողոքը կլինի եւ զգուշացում հակավրացական բոլոր ուժերին, որ Աջարիան մեր տարածքն է, մեր սիրտը, մեր ուղեղը եւ ողնաշարը. ոչ ոքի չենք զիջի Աջարիան: Այն թուրքերի եւ որոշ վրացիների վարած կեղտոտ գործերի դաշտ չի դառնա»,- ասել է նա:

Բագատուրիան նախօրեին մտահոգություն էր հայտնել, որ թուրքերը շուտով Աջարիայի բնակչության մեծամասնությունը կկազմեն եւ ինքնավար հանրապետություն կհռչակեն: Բագատուրիայի հաղորդմամբ, Վրաստանի իշխանությունները Աջարիայում բնակվող 25 հազար թուրքերի արդեն քաղաքացիություն են շնորհել:

«Դա գործող իշխանությունները միանգամայն գիտակցված են արել, քանի որ երկքաղաքացիություն ունեցող այդ 25 հազար թուրքերը, համաձայն վրացական գործող օրենսդրության, իրավունք ունեն մասնակցել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին», հայտարարել է Բագատուրիան: Ընդդիմադրի խոսքով` Վրաստանի այդ  25 հազար նոր բնակիչները ի նշան երախտիքի կքվեարկեն իշխող`«Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին, գրում է «Գռուզիա-օնլայնը»:

Պատգամավորը հավատացնում է նաեւ, որ Թուրքիայում արմատականները պնդում են, որ Աջարիան թուրքական տարածք է` Վրաստանի կողմից 100 տարի առաջ գրավված:

«Մեր ղեկավարության դավաճան լռությունը այդ քարոզչության առնչությամբ ամոթալի եւ վտանգավոր է», ընդգծել է Բագատուրիան: Նա հստակեցրել է, որ սեփական քաղաքացիներին պաշտպանելը պատճառ բռնելով հետագայում Աջարիա կարող են ներխուժել թուրքական զորքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ