News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստությանը, զինվորական կարգապահությանը, ինչպես նաեւ մարտական հերթապահության կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցեր:

Հաշվետու զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ վարչությունների պետեր, զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների   հրամանատարներ: Ներկայացվել են ԶՈՒ մարտական պատրաստության, զինվորական կարգապահության վիճակն ու առկա խնդիրները, մարտական հերթապահության կազմակերպման ու իրականացման, զգոնության բարձրացման ուղիները:

Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան: Նշելով, որ քննարկված բոլոր հարցերն անմիջականորեն առնչվում են զորքերի մարտունակությանը, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը կատարում են առաջադրված բոլոր խնդիրները` ապահովելով սահմանների անառիկությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը:

Կոլեգիայի նիստի շրջանակներում ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողների պարգեւատրվել են ՀՀ պետական եւ գերատեսչական շքանշաններով ու մեդալներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ