News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 1-ից, Եվրամիությունում նախագահությունն անցնում է Կիպրոսին: Ինչպես հաղորդում է Vesti.fm-ն, եվրագոտում պարտքային ճգնաժամի պայմաններում, ԵՄ-ի նախագահությունն անցնում է մի երկրի, որն ինքը օրերս հայտարարել էր, որ պատրաստվում է ֆինանսական օգնության համար դիմել եվրագոտու այլ երկրների եւ Արժույթի միջազգային հիմնադրամին:

Կիպրոսը Եվրամիության ամենափոքր բնակչություն ունեցող երկրներից է, այստեղ բնակվում է շուրջ 800 հազար մարդ:

Փորձագետների գնահատմամբ, Կիպրոսին անհրաժեշտ է մինչեւ 10 մլրդ եվրո: Այդ երկրի տնտեսությունում ի հայտ եկած խնդիրները ուղղակի կապ ունեն Հունաստանի պարտքային ճգնաժամի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՄ-ում նախագահությունը Կիպրոսին անցնելու հետ կապված Անկարան խզել է հարաբերությունները այդ Եվրամիության հետ: Թուրքիայի նախագահ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Կիպրոսի նախագահության ժամանակահատվածում ոչ մի թուրքական հաստատություն չի համագործակցի ԵՄ-ի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ