News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիացի ընդդիմադիրները շարունակում են ահաբեկչական գործողությունները: Համա նահանգի Հելֆայա քաղաքում համապատասխան մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի ահաբեկչի, ով հունիսի 30-ին հարձակվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:

Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալության թղթակիցը հայտնել է, որ Համա նահանգի Մհարդայի շրջանում սակրավորներին հաջողվել է 120 կգ քաշով պայթուցիկ սարք վնասազերծել, որը տեղադրված է եղել 4 ճանապարհների խաչմերուկում: Այդ ճանապարհները տանում են դեպի Ազ-Զլակիաթ, Աբու Օբեյդա, Ալ-Լաթամնա եւ Ազ-Զակաթ բնակավայրեր:

ՍԱՆԱ-ի թղթակիցը` վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հայտնել է, որ հուլիսի 1-ին, Հալեպից 20 կմ հեռավորության վրա գտնվող Աս-Սաֆիրայի շրջանում ահաբեկիչներ են պայթել: Դա տեղի է ունեցել ճանապարհին ինքնաշեն պայթուցիկ սարքեր տեղադրելու ժամանակ:

Ինժեներ-սակրավոր զինվորականներին հաջողվել է վնասազերծել 3 ինքնաշեն պայթուցիկ սարք` 30-40 կգ քաշով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ