News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունն իրականացրել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները Ստրասբուրգում կայացած ամառային նստաշրջանի ընթացքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:

«Մենք նախատեսված ծրագիր ունեինք, ըստ որի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակները մասնակցել են ինչպես ամառային նստաշրջանին, այնպես էլ Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին: Ինչ ծրագրվել էր, իրականացվել է, եղել են ելույթներ Հայաստանում կայացած ընտրությունների, ղարաբաղյան հարցի մասին»,- նկատել է Հարությունյանը:

Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ի մասին զեկույցին, ըստ Հարությունյանի, զեկույցում որեւէ նոր բան չի ասվել, այլ տարբեր երկրների ավելի վաղ զեկույցների ամփոփումն է: Նշենք, որ Ստրասբուրգում հունիսի 25-29-ին կայացել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ