News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արամ Խաչատրյան համերգասրահում, հուլիսի 3-ին, տեղի կունենա «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարման պրեմիերան: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հուլիսի 3-ին եւ 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի այս համերգաշրջանի ամենասպասված իրադարձություներից մեկը` Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարման պրեմիերան:

Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) եւ «Սպեղանի» մանկական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սարինե Ավթանդիլյան): Օպերային կատարմանը որպես մենակատարներ հանդես կգան Սիրանուշ Գասպարյանը (սոպրանո)` Աքայադուստր Տուրանդոտի դերում, Էնրիկո Լին (տենոր) (Հարավային Կորեա)` Կալաֆի դերում, Իրինա Զաքյանը (սոպրանո)` Լիուի դերում, Սարգիս Թորոսյանը (տենոր)` Ալտոումի դերում, Ռիչարդ Մադլենյանը (բաս)` Թիմուրի դերում, Գուրգեն Բավեյանը (բարիտոն)` Պինգի դերում, Սարգիս Աղամալյանը (տենոր)` Պանգի դերում, Պերճ Քարազյանը (տենոր)` Պոնգի դերում, Հովսեփ Նշանյանը (բարիտոն)` Մանդարինի դերում:

Արքայադուստր Տուրանդոտի եւ Կալաֆի սիրո պատմությունը ներկայացնող օպերան իր համաշխարհային պրեմիերան ունեցել է 1926թ. Միլանի Լա Սկալա թատրոնում, որից հետո այն արագորեն տարածվել է եւ սկսել կատարվել աշխարհի տարբեր ծայրերում` ամենահեղինակավոր համերգասրահներում: «Տուրանդոտ»–ը օպերային հիմնական երկացանկի  գործերից է եւ համարվում է ամենահաճախ կատարվող օպերային ստեղծագործություններից մեկը:

Հայաստանյան ունկնդրին «Տուրանդոտ»–ը կներկայացվի առաջին անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ