News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը կմասնակցի 2015 թ. Իտալիայի Միլան քաղաքում անցկավելիք «Էքսպո» համաշխարհային ցուցահանդեսին: ՀՀ կառավարության որոշման նախագծի համաձայն (հարցը ներառվել է հուլիսի 4-ի նիստի օրակարգում)` կազմակերպման աշխատանքների գլխավոր հանձնակատարը լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, իսկ մասնակցության ազգային օպերատոր` Զարգացման հայկական գործակալությունը:

«Էքսպո Միլան 2015»-ի գլխավոր թեմաներն են պարենը եւ էներգետիկան:

Նշենք, որ «Էքսպո» համաշխարհային ցուցահանդեսներն անցկացվում են 1851 թվականից եւ համարվում է տնտեսական նվաճումների ցուցադրության խոշորագույն ցուցահանդեսը: Առաջին «Էքսպոն» տեղի է ունեցել Լոնդոնում` արքայազն Ալբերտի նախաձեռնությամբ: Նախորդ` 2010 թ. «Էքսպոն» անցկացվել է Շանհայում (Չինաստան):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ