News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետն ու 24.1-րդ հոդվածի 1-ին կետը, հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

Ըստ կարգադրության` հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը` Դավիթ Հարությունյան (էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցություն), Նիկոլ Փաշինյան (էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀԱԿ խմբակցություն), Մերուժան Սիմոնյան («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), Հովհաննես Մարգարյան («Օրինաց երկիր» խմբակցություն), Արծվիկ Մինասյան (ՀՅԴ խմբակցություն) եւ Զարուհի Փոստանջյան  («Ժառանգություն»  խմբակցություն):

Նշենք, որ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը հաջորադաբար ռոտացիան կարգով պետք է ղեկավարեն ամենամեծ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:

Քանի որ ամենամեծ իշխանական խմբակցությունը ՀՀԿ-ն է, իսկ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը` ՀԱԿ-ը, ապա ենթադրաբար, Էթիկայի հանձնաժողովը հաջորդաբար կղեկավարեն Դավիթ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի, խմբակցությունները առաջադրում են իրենց թեկնածուներին, այնուհետեւ ԱԺ նախագահը որոշում է, թե ով առաջինը կղեկավարի Էթիկայի հանձնաժողովը: Հովիկ Աբրահամյանը որոշել է, որ առաջինը Էթիկայի հանձնաժողովը կղեկավարի Դավիթ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ