News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր` հուլիսի 2-ին, ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին։

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը կարեւորել է Հայաստանի հետ Ֆրանսիայի կապերը տրանսպորտի եւ հեռահաղորդակցության բնագավառում, վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման եւ զարգացման համար։

Նախարար Գագիկ Բեգլարյանը շեշտել է, որ այսօր տրանսպորտի եւ հեռահաղորդակցության բնագավառում Ֆրանսիայի պետական հաստատությունները, մասնավոր բիզնեսը, ինչպես նաեւ առաջավոր տեխնոլոգիաները Հայաստանում սպասված են, եւ մեծ հեռանկարներ ունեն գործունեության ծավալման եւ փորձի փոխանցման առումով։ Նախարարը հաստատել է իր մտադրությունները՝ տրանսպորտի եւ կապի ոլորտում լայն հնարավորություններ ստեղծելու Ֆրանսիայի հետ համագործակցության հետագա ընդլայնման եւ նոր ուղիներ գտնելու հարցում։

Նախարար Գագիկ Բեգլարյանը եւ դեսպան Անրի Ռենոն քննարկել են Հայաստանում ընթացքի մեջ գտնվող տրանսպորտի եւ կապի ոլորտի համատեղ ծրագրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ