News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 2-ին, ժամը 03.00-ին, Մեղրի-Երեւան ճանապարհի 331-րդ կմ-ին «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է ճամփեզրի բետոնե սյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հուլիսի 2-ին, ժամը 04.30-ին,  «Մազդա»  մակնիշի ավտոմեքենան  բախվել  է 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտ գտնվող ավտոտնակին, ինչի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 2-ին, ժամը 18.30-ին, Իսակովի պողոտայում «Մերսեդես-180 մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-523»-ի: «ԲՄՎ-523»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 2-ին, ժամը 20.15-ին, Երեւան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին՝  Պռոշյան գյուղի հատվածում, իրար են բախվել  «Տոյոտա»   եւ «ՎԱԶ-21011»  մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 3-ին, ժամը 00.40-ին, Աթենքի փողոցում    «Մերսեդես»   մակնիշի ավտոմեքենա է բախվել  պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով էլ կատարվում է  քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ